National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.05.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կներդրվի կամավորի եւ կամավոր աշխատանքի նոր ինստիտուտ
1 / 7

«Կամավոր աշխատանքի մասին» եւ կից նախագծերի փաթեթը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները:

Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը, անդրադառնալով նախագծում ամրագրված կամավոր աշխատանքի սկզբունքներին, շեշտադրել է կամավոր աշխատանքի ազատության, կամավոր աշխատանքի անհատուցելիության, կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարության կարեւորությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծի հիմնական նպատակը գիտական, կրթական, մշակութային, սոցիալական եւ այլ խնդիրների լուծման օժանդակությունն է, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնություն ցուցաբերելը:

Ըստ փոխնախարարի` կամավոր աշխատանքով կարող են զբաղվել բոլորը. տարիքային եւ քաղաքացիության սահմանափակումներ չկան: Առանձնահատկություններ են սահմանվում մինչեւ 16 տարեկան քաղաքացիների համար:

Ռուբեն Սարգսյանը նշել է, որ նախատեսվել է նաեւ այն կազմակերպությունների շրջանակը, որոնք անհրաժեշտության դեպքում իրավունք են ունենալու ներգրավել կամավորների: Դրանք են` հանրային իշխանության, այդ թվում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձինք եւ հիմնարկները, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող` շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք:

Նշվել է, որ կամավոր աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է ունենալ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, որը համարվում է քաղիրավական պայմանագիր, ինչով էլ սահմանվում են հիմնական պահանջները: Նախագծում նախատեսվել են որոշակի իրավունքներ եւ լիազորություններ թե' կամավորների, թե' կազմակերպությունների համար:

Նշվել է նաեւ, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս կամավոր աշխատանքի ընթացքում իրականացնել իրազեկում կամավոր աշխատանքի մասին, պայմանագրում սահմանել ապահովագրություն, կամավորի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում:

Ըստ փոխնախարարի` կամավոր աշխատանքը համարվելու է աշխատանքային փորձառություն, ինչը հնարավորություն կտա աշխատաշուկայում առավել դյուրին կերպով ինտեգրվել կամավոր աշխատանքի: Իսկ որոշ աշխատանքներ, որոնք նեղ մասնագիտական են, կամավորը պետք է ներկայացնի դրա վերաբերյալ վկայական կամ լիազորագիր:

Նշվել է, որ նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ, ինչպես նաեւ այն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Ռուբեն Սարգսյանը փաստել է, որ հաշվի առնելով քննարկումների ընթացքում հնչած կարծիքները` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կկատարվեն փոփոխություններ:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հանրությանն իրազեկելու համար հետաքրքրվել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կենսաթոշակի եւ ստաժի կապի վերաբերյալ:

Ռուբեն Սարգսյանն ի պատասխան նշել է, որ նոր հասկացությունը, որ ներառվել է օրենքում, աշխատանքային փորձառությունն է, ինչն աշխատանքային ստաժ չի համարվում: Հետեւաբար որեւէ պահում չի կատարվելու եւ որեւէ գումար չի մտնելու կենսաթոշակային հիմնադրամ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք կամավոր աշխատանքի ավարտից հետո կամավոր աշխատողին վկայական տրվելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը պատասխանել է, եթե կամավորը ցանկանում է իր աշխատանքը որեւէ տեղ ներկայացնել, ապա դիմում է տվյալ կազմակերպությանը, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տրամադրել տեղեկանք կամավոր աշխատանքի մասին: Այդ տեղեկանքի ձեւը կսահմանվի Կառավարության որոշմամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է` հնարավո՞ր է արդյոք կամավոր աշխատանքը միայն ուսանողների համար սահմանել որպես աշխատանքային փորձ:

Ի պատասխան` փոխնախարարը նշել է, որ Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով ներդրվել է ապագա շրջանավարտների կամ մեկ տարվա շրջանավարտի համար փորձնակի ինստիտուտ, որը փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա: Ըստ փոխնախարարի` օրենքով կամավոր աշխատանքը չի համարվում փորձ: Այլ երկրներում, որտեղ ներդրվել է կամավորության ինստիտուտը, գործատուի հայեցողությանն է թողնվել աշխատանքային փո՞րձ, թե՞ փորձառություն համարել կամավոր աշխատանքը:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ մեր հասարակության մեջ կա կամավոր աշխատանքի մեծ փորձ, սակայն այն օրենսդրորեն խթանելու անհրաժեշտություն էր առաջացել, ինչին էլ ուղղված է նախագիծը: Պատգամավորի հավաստմամբ վիճակագրական տվյալների համաձայն վերջին 3-4 տարիներին Հայաստանում կամավոր աշխատանքների մեջ ներգրավված են եղել 36 հազար քաղաքացիներ, որոնք եղել են մշտական զբաղվածություն ունեցողներ, գործազուրկներ, թոշակառուներ, ուսանողներ, դպրոցահասակներ եւ այլք:

Ըստ նրա` նախագծով նախանշվել են այն ոլորտները, որոնք առաջնահերթ են պետության համար եւ բացառություն են կազմել այն ոլորտները, որտեղ կամավոր աշխատանքով զբաղվելու համար պարտադիր են մասնագիտական որոշակի գիտելիքներ, հմտություններ եւ որոշակի փորձ: Նշվել է, որ երբեմն պետության մեջ լինում են զգայուն իրավիճակներ, երբ պետության ռեսուրսները քիչ են, եւ խնդիրների լուծման համար մեզ պետք է գալիս մեր քաղաքացիների անմիջական օգնությունը:

Նշվել է, որ նախագիծը մշակողները խուսափել են գերկարգավորումներից: Կամավորության խթանումը ՀՀ-ում նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում է ձեւակերպված, եւ պետությունը որպես հանձնառություն` ունի նաեւ սա, ինչը շատ կարեւոր գործիք է, որ կարողանանք կամավորության ինստիտուտը ձեւավորել մեր հասարակության մեջ:

Մտքերի փոխանակությանը Զարուհի Բաթոյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բարիք ստեղծելու, անշահախնդիր նվիրելու մասին է եւ նախագիծը դրական փորձը ինստիտուցիոնալ դարձնելուն է ուղղված: Պատգամավորը հորդորել է տարեց մարդկանց, տնտեսվարողներին, կազմակերպություններին ակտիվորեն ներգրավվել կամավոր աշխատանքներում:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներդրվում է նոր ինստիտուտ` կամավոր աշխատանքի եւ կամավորի ինստիտուտը: Ըստ նրա` հասարակական կազմակերպություններն ու պետական մարմինները մեծապես օգտվում են կամավոր աշխատանքից: Կամավորները մեծագույն սիրով ներգրավվում են այդ աշխատանքներում: Ներկա կարգավորումը գալիս է լրացնելու օրենսդրական բացերը: Պայմանագրային հարաբերությունների վրա է դրվում կամավոր աշխատանքը:

Կարեւորվել է այն հանգամանքը, որ բուն օրենքը բերում է բազմաթիվ փոփոխություններ այլ օրենքներում, օրինակ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ դատական հայցերն ազատվում են պետական տուրքից:

Նշվել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն որոշակի փոփոխություններ:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am